Երեքշաբթի, Հոկտեմբերի 26, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

250 ամերիկյան Abrams տանկ Լեհաստանի արեւելքում

23/09/2021

Լեհաստանի իշխանությունները երկրի արեւելքում 250 ամերիկյան Abrams տանկ կտեղակայեն, հայտնում է Associated Press-ը:
Հանրապետության պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը նշել է, որ Լեհաստանը կունենա «250 ամենաժամանակակից տանկեր, որոնք կտեղակայվեն երկրի արեւելքում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորս տանկային գումարտակները կհամալրեն  նոր 18-րդ դիվիզիան: Տանկերի ձեռքբերման ծրագրի իրականացման համար հատկացված ընդհանուր գումարը 23 միլիարդ 300 միլիոն զլոտի է (6 միլիարդ դոլար): Ծրագիրը, տանկերից բացի,  լոգիստիկ փաթեթ, ուսուցում, ենթակառուցվածքների մշակում եւ սպառազինություն է ներառում: