«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջերմուկի անտառներում հրդեհի 4 օջախից 2-ը մարվել են

14/09/2022

Ադրբեջանի հրետակոծության հետեւանքով Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ մարվել է։ Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Կար հրդեհի չորս օջախ, որից երկուսն արդեն մարվել են։ Մնացել են այն հատվածների օջախները, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից եւ այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարող իրականացվել»,- նշեց Կոստանյանը։

Նշենք, որ չդիտարկվող տարածքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ: Բնակելի շենքերի մոտակայքում իրականացվել են հովացման աշխատանքներ: