«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»

06/07/2022

«Իրավունք» թերթը գրում է. ««էդ որ տենց հերթով, կարգով, շարքով հրաժարվում են պաշտոններից, բա ինչի նույնկերպ մանդատներից չեն հրաժարվում: Չեն հրաժարվում, թող գան իրենց մանդատը ծառայեցնեն ժողովրդին, ոչ թե փողոցում գոռալով զբաղվեն: Մենք ինչ անում ենք, անում ենք օրենքի, Սահմանադրության շրջանակներում: Իրենք մանդատներից երբեք չեն հրաժարվի, իրենք ժողովրդին նաեւ էդ հարցում են խաբում»: Անդրադառնալով ընդդիմության պաշտոններից հրաժարվելուն՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված Գագիկ Ջհանգիրյանի ազատման դիմումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բացառապես Ջհանգիրյանի առողջական վիճակով, ինքը մեր ընկերն է ու կմնա էդպիսին, վիրահատությունից հետո վիճակը, մեղմ ասած, այդքան էլ լավ չի: Պետք է հետեւի առողջությանը»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։