«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պայթյուն Թբիլիսիում. երեք մարդ վիրավորում է ստացել

01/09/2022

Այսօր լուսադեմին Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասի Բենդուքիձե բնակավայրում տեղի է ունեցել պայթյուն: Հայտնում է Մթավարի հեռուստաալիքը, փոխանցում է jnews.ge-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը, հավանաբար, բնակելի տանը տեղադրված ջրատաքացուցիչից բնական գազի արտահոսքն է։

Տեղում աշխատում են ՆԳՆ աշխատակիցները և գազի մատակարարման ընկերություն «Դիդի Դիղոմի» ՍՊԸ-ն՝ պարզելու համար վթարի ճշգրիտ պատճառը։

Գազ մատակարարող ընկերության ներկայացուցիչները մինչ այս պահը պաշտոնական մեկնաբանություն չեն արել։

Միջադեպից տուժել են նույն ընտանիքի անդամները՝ ամուսինը, կինը ու նրանց փոքրահասակ երեխան։ Ենթադրաբար բոլորն այլ երկրի քաղաքացիներ են:

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Տեղի բնակիչների խոսքերով, պայթյունի հետևանքով վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարաններն ու շենքի բակում կայանած ավտոմեքենանները:

Տեղում շարունակում են աշխատել հրշեժ-փրկարարները: