«Իսրայելը միշտ բացահայտ արտահայտել է իր դիրքորոշումը՝ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մաս է կազմում»
12/11/2024
՛՛Իսրայելը միշտ հստակ և բացահայտ արտահայտել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ հաստատելով, որ այն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում և՛ 2020 թվականի պատերազմից առաջ, և՛, իհարկե, դրանից հետո՛՛։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հավատում ենք, որ իսկական բարեկամությունը փորձության է ենթարկվում դժվարին ժամանակներում, և կարծում եմ, որ մեր երկրների միջև այս բարեկամությունը փորձարկվել է այդ կրիտիկական ժամանակներում։ Մենք դժվար պահերին միշտ աջակցել ենք միմյանց՛՛: