«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թիթեռ-վամպիրները

16/07/2022

Դանաիդ թիթեռները խմում են իրենց թրթուրների արյունը։
Շատ դանաիդային թիթեռների թրթուրները սնվում են տարբեր տեսակի թունավոր բույսերով. բույսերի հյութից տոքսինները անցնում են թրթուրի մարմին, և գիշատիչներն այլևս չեն հետաքրքրվում դրանցով: Բայց պարզվեց, որ այս թիթեռների արուներն իրենք են հետաքրքրված անհամ թրթուրներով։ Ecology ամսագրում վերջերս հրապարակված հոդվածում ասվում է, որ առնվազն յոթ տեսակի դանաիդների արուները ճանկերով քերծում են թրթուրներին և խմում վերքերից հոսող հեղուկը։ Ավելին, նրանց համար կարևոր չէ, թե որ թրթուրի վրա են նրանք հարձակվում՝ իրենց տեսակի թրթուրի վրա, թե ուրիշի: Ընդ որում, նրանց համար նշանակություն չունի՝ սատկած թրթուր են խմում, թե կենդանի։ Հետազոտողների կարծիքով՝ թիթեռներն այնքան տարված են այդ գործընթացով, որ նրանց վախեցնելու համար պետք է մատով դիպչել նրանց։
Ակնհայտ է, որ թիթեռները խմում են թրթուրների հյութը հանուն այդ նույն թունավոր նյութերի. նրանք կպաշտպանեն մեծահասակ թիթեռին այնպես, ինչպես թրթուրին: Բացի այդ, արուները թունավոր բույսերի ալկալոիդները վերածում են ֆերոմոնների՝,որը օգնելու է էգերին գրավել: Հայտնի է, որ նույն թիթեռներն իրենք են քերծում բույսերի տերևները՝ հյութը լիզելու համար։ Թրթուրները, որոնք սնվում են հենց նույն տեղում, ինչ թիթեռները, ընկնում են չափահաս միջատների ճանկերի տակ, որից հետո, հավանաբար, թիթեռները արդեն գիտակցաբար սկսում են քերծել նրանց:

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am