«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանի՝ Շուշի այցից առաջ Թուրքիայի էլիտար ջոկատի 500 մարտիկ է եկել օկուպացված տարածք

15/06/2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Շուշի այցից առաջ էլիտար հատուկ նշանակության ջոկատներ են տեղակայվել Ադրբեջաի կողմից օկուպացված տարածքում: Այս մասին հայտնում են Արցախում @wargonzo նախագծի աղբյուրները:
Խոսքը էլիտար ջոկատի մարտիկների առնվազն 2 գումարտակի մասին է (մոտ 500 մարդ), որոնց թվում կան ոչ միայն օտարերկրյա հրահանգիչներ, այլև Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների զինծառայողներ:
Հայտնի է, որ Էրդողանն ու Ալիևը Շուշիում կստորագրեն մի շարք համաձայնագրեր, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող: