«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով

11/07/2025

Դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվեց  կալանավորում 1 ամիս ժամկետով։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում 2 հոգի կալանավորվել էր: ՔԿ-ից հայտնել էին, որ կատարվել է անհետաձգելի քննչական գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հարկերից խուսափելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։