«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

25/06/2022

Հունիսի 24-ին, ժամը 12.10-ին, Երևանի Չեխովի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի մեքենան և մոպեդը. մոպեդավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 17.35-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի և նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 09.05-ին, Երևանի Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 12.10-ին, Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ. վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երնջատափ գյուղում դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը և 2 անչափահաս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 17.40-ի սահմաներում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Թալին քաղաքի Գայի փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա հեծանվորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 78-րդ կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ցուցանակին և ընկել ձորը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Վանանդ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու մեքենաներ, որոնցից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ վրաերթի է ենթարկել անչափահաս տղա:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 14.40-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և շրջվել. ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Սկանյա» և «Մերսեդես» մեքենաները. վերջինիս վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի մեքենան Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Ախուրյանի զինկոմիսարիատի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես C 200» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 183-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ԿԱՄԱԶ»-ին. «Մերսեդեսի» վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Վայոց ձորի մարզի Մ 10-Հորս միջհամայնքային ճանապարհին դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: