Հայաստանը չի չեղարկել մոսկովյան հանդիպումը, ընդամենը հետաձգել է այն. Արարատ Միրզոյան
08/02/2023
Մենք չենք չեղարկել մոսկովյան հանդիպումը, մենք հետաձգել ենք այդ հանդիպումը։ Որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։
Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերություններ են: Կա շատ լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ, կան բազմաթիվ համաձայնություններ, և կան որոշակի հարցերում անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային՝ կապված ՀԱՊԿ-ի դերակատարման հետ: Դրանք ճգնաժամ անվանելը չափազանց ուռճացված կլինի: