«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միջազգային հանրությունը ի՞նչ միջազգային իրավական ակտով է անձեռնմխելիություն տվել ադրբեջանական իշխանություններին

25/03/2022

Հետաքրքիր է միջազգային հանրությունը, երբ և ինչ միջազգային իրավական ակտով է անձեռնմխելիություն տվել ադրբեջանական իշխանություններին, դասական բռնապետական ու միջազգային հանցանքներ իրականացրած և այս պահին իրականացնող ռեժիմին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

«Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը հումանիտար աղետ հասցնող, ցանկացած պահի զինվորական գործողություն իրականացնող ադրբեջանին՝ պատժամիջոց, տնտեսական սահմանափակում, կամ տենց գործիք ինչ նույնիսկ իբր հիմնավորմամբ չի կիրառվում: Հետաքրքիր է միջազգային հանրության համար երկակի ստանդարտների սահման նույնիսկ տեսականորեն գոյություն ունի...»,- գրել է Վարդևանյանը։