«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան պարարտանյութեր են ուղարկվելու

01/06/2026

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի երկու վագոն պարարտանյութ և երկու վագոն ցորեն։ 

Գնացքը կմեկնի ժամը 14:00-ին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բելաջարի» կայարանից։ Այնուհետև գնացքը «Բյոյուկ-Կյասիկ» կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։

Ավելի վաղ Ադրբեջանի տարանցմամբ ՌԴ-ից Հայաստան էր ուղարկվել ավելի քան 28 հազար տոննա ցորեն, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նավթամթերքներ։ Այսօրվա դրությամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 ապրանքանիշի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 ապրանքանիշի բենզին։

https://report.az/ru/drugie/tranzitom-cherez-azerbajdzhan-v-armeniyu-iz-rf-otpravitsya-partiya-udobrenij