«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բռնցքամարտի ԵԱ․ Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ

26/05/2022

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը մենամարտեց Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միխալեկի հետ, հայտնում է Armsport.am-ը։

Նարեկը ժամանակից շուտ հաղթանակ տարավ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկիոյի Օլիմպական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի մեկնարկում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Անգլիայի  ներկայացուցչի նկատմամբ, Գուրգեն Մադոյանը հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին, իսկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը՝ բոսնիացի Յուրայ Սոլիդային։