«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճապոնիայում հաստատվել է երկարակյացների թվի ռեկորդ

21/09/2020

Ճապոնիայում հաստատվել է երկարակյացների թվի ռեկորդ: Այնտեղ 100 և ավելի տարեկան 80000 մարդ կա: Այդ մասին տեղեկացնում են երկրի առողջապահության նախարարությունից:

Այս տարվա ընթացքում 41.8 հազար ճապոնացի նշելու է 100-ամյակը: Ընդ որում՝ այդպիսի մարդկանց թիվն ավելացել է 9.1 հազարով: 100 տարեկան 80450 հոգուց 70975 -ը կանայք են: 1963 թվականին, երբ ընդունվեց տարեցների սոցիալական ապահովության մասին օրենքը, 100 տարեկան մարդկանց թիվն ավելացավ 153-ով: 1981 թվականին 100-ամյա տարեցների թիվը հասավ 1000-ի, իսկ 1998 թվականին՝ ավելի քան 10.000-ի:

2012 թվականին 100 տարեկան տարեցների թիվն անցել է 50.000 ից: 2020 թվականին այդ թիվը հասել է 80.450-ի, որը 9 176-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: