«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա․ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

15/09/2022

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք դեռ չկա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա։ Հույս ունենք, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի սեպտեմբերի 15-ի երեկոյան:

Սիդորովի խոսքով՝ առաքելություն ուղարկելու առաջարկն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. այն աջակցություն է ստացել կազմակերպության բոլոր անդամ երկրների կողմից։

Նախօրեին  ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ասել էր, որ ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ «գնահատելու Հայաստանի սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը»։

Մինչդեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունը կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: