«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս ուսանողն անհետ կորել է Թուրքիայում

02/08/2021

Վարշավայի Համակարգչային գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի ֆակուլտետում սովորող  20-ամյա ռուս Մակար Ֆյոդորովիչ Ռագինը կորել է Ստամբուլում։Այս մասին գրում է ermenihaber-ը։

Հուլիսի 16-ին հանգստի նպատակով Թուրքիա մեկնած երիտասարդը հուլիսի 28-ին դուրս է եկել Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող հյուրանոցից ու այլևս չի վերադարձել։

Ռագինին գտնելու նպատակով Թուրքիա են մեկնել վերջինիս ծնողները։ Երիտասարդի մասին վերջին փաստական տվյալները հյուրանոցից դուրս գալիս անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերն են։

Վերջին անգամ ծնողների հետ սոցիալական ցանցերում զրույցի ժամանակ տղան ասել է, որ պատրաստվում է մեկնել Իշխանաց կղզիներ։ Հաջորդ երեք օրերի ընթացքում Ռագինը չի պատասխանել հեռախոսազանգերին, իսկ վերջին երկու օրերին հեռախոսն ընդհանրապես անջատված է եղել։

Երիտասարդի ընտանիքը Ստամբուլի տարբեր շրջաններում ապարդյուն փնտրել է նրան։ Ենթադրում են, որ Ռագինը կարող էր որպես փախստական որևէ ապաստան տարվել, այդ դեպքում հեռախոսը նրանից կվերցնեին։

Թուրքական ոստիկանությունը ու Ռուսաստանի հյուպատոսարանը ևս միացել են  երիտասարդի որոնումներին։