«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ. Փրայս

29/09/2022

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

«Դեսպան Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում, աշխատում է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Նա նաև նախորդ շաբաթ Նյու Յորքում մասնակցել է պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Վերջերս Ռիքերը Հարավային Կովկասում էր, որտեղ անձամբ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նախօրեին տեղի է ունեցել նաև Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի եռակողմ հանդիպումը։ Գործընթացում ակտիվորեն ներգրավված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նա կապի մեջ է Հայասստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև երկու երկրի ղեկավարների հետ։ Մենք ներգրավված ենք տարբեր մակարդակներով, խողովակներով և վերահաստատում ենք լարվածությունը թուլացնելու և զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը»,- ասել է պետքարտուղարը: