«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեդվեդևը խոսել է երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման մասին

17/05/2022

Ռուսաստանը թույլ չի տա երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը, սակայն երկրի վրա հարձակման դեպքում գերհզոր պատասխան կտա, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ժամանակակից, հուսալի, արդյունավետ զենքերի զինանոցը նույնիսկ այսօր սառեցնում է նրանց նկրտումները, ովքեր իրենց և ուրիշների ձեռքերով պատրաստ են սանձազերծել Երրորդ համաշխարհային պատերազմը: Մենք թույլ չենք տա նման իրավիճակ: Բայց ստիպված ենք անընդհատ հիշեցնել, որ մեր երկրի վրա հարձակման դեպքում կարող ենք անհապաղ ու գերհզոր պատասխան տալ: Հետ մղել ցանկացած ագրեսիա, որը սպառնում է մեր պետությանը»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։