«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը. Իրականում քանի միլիոն դոլարի վնաս է կրում Թուրքիան

22/10/2020

Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է. Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հրապարակելով թուրքական խոցված «Բայրաքթարի» լուսանկարը:

Նա նաեւ հավելել է. «Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը։

Իսկ դա ուղիղ նշանակում է պահանջարկի կտրուկ անկում թուրքական այս զինատեսակի ( և ընդհանրապես՝ վստահության նվազում թուրքական զինտեխնիկայի) նկատմամբ: Մանավանդ, որ ըստ տարբեր աղբյուրների, խփված «Բայրաքթարների» թիվը շատ ավելի մեծ է։

Այնպես որ, երբեք մի հարցրեք՝ մենք մեր սահմանափակ ռեսուրսներով ինչ լուրջ վնաս կարող ենք հասցնել Թուրքիային։ Ոչ միայն կարող ենք, այլ արդեն հասցրել ենք»։