«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս պահին որևէ տեղեկություն չունենք, մենք նույնպես հետևում ենք. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

27/05/2023

ԿԽՄԿ–ն հետևում է իրավիճակին, սակայն քայլեր կարող է ձեռնարկել միայն պաշտոնական դիմում ստանալուց հետո։ Այս մասին հայտնում  է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` անդրադառնալով ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի առևանգմանը։

«Մենք հետևում ենք իրավիճակին, սակայն մեր աշխատանքը մեր մանդատի շրջանակում կարող ենք կատարել միայն պաշտոնական կողմի հաստատման կամ ընտանիքի դիմումի հիման վրա»,–ասաց Ամատունին։

Նա հավելեց, որ այս պահին նման դիմում չկա ո՛չ պաշտոնական կողմից, ո՛չ էլ զինվորների ընտանիքից։

Ավելի վաղ հայտնել էինք,որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից ընհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեւարվել են, սակայն ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին դեռ թույլ չեն տվել նրանց տեսակցել։