Հինգշաբթի, Հունիսի 17, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հնդկաստանը և Ռուսաստանը վճռել են իրականացնել S-400-ի համաձայնագիրը

10/06/2021

Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կոդաշևը հայտարարել է, որ Կորոնա վիրուսի համաճարակը չի ազդել երկու երկրների՝ S-400 համակարգը վաճառելու համաձայնության վրա, և առաջին բեռը Նյու Դելի կմատակարարվի մինչև այս տարվա վերջ:
«Մենք չենք տեսնում, որեւէ փոփոխություն S-400-ի վաճառքի պայմանագրի գործում եւ Հնդկաստանի բարձրագույն ղեկավարությունը, վերահաստատել է իր հավատարմությունը այդ պայմանագրերի», ասել է ռուս դիվանագետը Նյու Դելիում:
Հնդկաստանը և Ռուսաստանը 2018-ի հոկտեմբերին համաձայնության եկան հինգ S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի շուրջ: Պայմանագրի համաձայն, վերջին համակարգը պետք է Նյու Դելի հասցվի մինչև 2025 թվականի առաջին կեսը:
Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանը հայտնեց, որ երկու երկրների միջև համաձայնեցված նախորդ ժամանակացույցի համաձայն՝ S-400- ի առաջին բեռնափոխադրումը Նյու Դելի կմատակարարվի մինչև այս տարվա վերջ, և Կորոնա վիրուսի համաճարակը չի ազդել կոզմերի միջև համաձայնագրի կատարման վրա:
Ավելի վաղ Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Բալա Վանկատեշը երկու երկրների միջեւ S-400 պայմանագրի մասին հայտարարության մեջ նշել էր, որ Կորոնա վիրուսի համաճարակը «էական ազդեցություն չի ունենա» համաձայնագրի կյանքի կոչման վրա:
S-400 պաշտպանական համակարգի վաճառքի համար Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագրի դրամական արժեքը գնահատվում է ավելի քան հինգ միլիարդ դոլար:
Հնդկաստանի ռուսական S-400-ը գնելու նախապատրաստական   աշխատանքները արժանացել են ԱՄՆ-ի հակազդեցությանը, և Վաշինգտոնի տարբեր պաշտոնյաներ նույնիսկ սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Նյու Դելիի դեմ՝ համաձայնագրի ստորագրումից ի վեր:
Նյու Դելին մինչ այժմ հավատարիմ է մնացել պայմանագրին՝ չնայած Վաշինգտոնի կողմից շարունակվող ճնշումներին:
#ՓԱԿԱԳԻԾ