
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
13/01/2021
39
Հունվարի 13-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը:
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։
Առաջարկվող Նորություններ

5-րդ զորամիավորումում անցկացվել են ...
2021-02-24 61
ԱԻՆ-ը հատուկ տակտիկական ուսումնավար...
2021-02-24 45
Բենզինը կրկին թանկացել է...
2021-02-24 71
Վերջին երկու ամսում համայնքներին է ...
2021-02-24 46
Ալիկ Հախվերդյան. անմահ հերոսներից մ...
2021-02-24 61
Երևանում կառուցվում է աշխարհի ամենա...
2021-02-24 45
Առաջարկվում է ավելացնել դատարան դիմ...
2021-02-24 41
Տուգանք՝ Վրաստանի վարչապետին վիրավո...
2021-02-24 60
Տուն արձակված մի խումբ զինծառայողնե...
2021-02-24 38