«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ի նավը Հորմուզի նեղուցում նախազգուշական կրակոցներ Է արձակել Իրանի կատերների պատճառով

11/05/2021

ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը Հորմուզի նեղուցում հարկադրված Է եղել նախազգուշական կրակոցներ Է արձակել, որպեսզի հեռացնի չափազանց մոտեցած Իրանի հեղափոխության պահապանների զորակազմի կատերները: Այդ մասին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
եպազրույցի ժամանակ Քիրբին հայտարարել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել, երբ իրանական 13 կատերներ մինչեւ 450 մետր տարածությամբ մոտեցել են ամերիկյան վեց նավերից բաղկացած խմբին, որոնք ուղեկցել են Georgia տեսակի սուզանավը՝ զինված թեւավոր հրթիռներով:
Արդյունքում ԱՄՆ-ի նավը 30 նախազգուշական կրակոցներ Է արձակել հաստոցավոր գնդացիրից: Դրանից հետո իրանական կատերները հեռացել են այդ գոտուց, հավելել Է Քիրբին: Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը միացնում Է Օմանի ծոցի հետ, իսկ այնուհետեւ՝ բաց օվկիանոսի հետ: Նեղուցի հյուսիսային ափը պատկանում Է Իրանին, հարավայինը՝ Արբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: