«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀ ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ տեղի էր ունեցել վիճաբանություն․ ԱՀ դատախազություն

20/12/2022

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2022թ. նոյեմբերի 18-ին Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցում ԱՀ ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում կողմերը միմյանց նկատմամբ ենթադրաբար գործադրել են բռնություն:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության դատախազությունից։

Նկարագրված դեպքի առթիվ իրականացված քրեադատավարական ստուգման արդյունքներով վարույթն իրականացնող քննիչի կողմից ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք առերևույթ վկայել են Ազգային ժողովի պատգամավորներ Դ.Գ.-ի և Ա.Գ.-ի, ինչպես նաև դեպքին մասնակից ևս երկու անձանց՝ Հ.Հ.-ի և Վ.Գ.-ի արարքում քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության մասին:

Քրեական գործի հարուցման փուլում Դ.Գ.-ն, Ա.Գ.-ն, Հ.Հ.-ն և Վ.Գ.-ն դիմումներ են ներկայացրել այն մասին, որ միմյանցից բողոք չունեն և չեն ցանկանում քրեական դատավարության շարունակումը՝ իրենց նկատմամբ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Նկատի ունենալով, որ ԱՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը դասվում է մասնավոր հետապնդման դեպքերի շարքին, որոնցով քրեական գործ չի կարող հարուցվել, եթե բացակայում է դիմողի բողոքը, ուստի սույն նյութերով 19.12.2022թ. քննիչի կողմից որոշում է կայացվել ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ոչ արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: