«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին

15/04/2021

Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման մրցույթը կհայտարարվի 2021-ի օգոստոսին: Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստին կառավարության գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ նախորդ տարի կազմվել են Սիսիան-Քաջարան եւ Քաջարան-Ագարակ հատվածների կառուցման նախագծերը: Այսպիսով, նոր մայրուղին պետք է անցնի Գորիսի եւ Կապանի կողքով՝ Սիսիանից ուղիղ Քաջարան:

«Բացի այդ, Քաջարանից Ագարակ տանող ճանապարհը նույնպես կկրճատվի, սակայն՝ ոչ Շիկահողի արգելոցի հաշվին: Հատվածում երկու թունել կկառուցվի. Քաջարանն ու Մեղրին բաժանող Բարգուշատ լեռների մոտակայքում: Այս ամենն էապես կնվազեցնի երթեւեկման ժամանակը Հայաստանի հարավի լեռնային տեղանքով: Հունիսին մենք կունենանք այս նախագծերի ամբողջական մրցութային փաթեթը, իսկ օգոստոսին արդեն ցանկանում ենք մրցույթ հայտարարել»,- հայտնել է նախարարը: