«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սոթքի հանքը՝ հակառակորդ դրոշների արանքում․ կվերականգնվի ստորգետնյա արդյունահանումը. armradio.am

11/05/2021

Սոթքի հանքավայրի զգալի մասը հայտնվել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Ադրբեջանական զորքերը հանքավայրի «գլխավերեւում» տեղակայել են իրենց դիրքերը։ Ինչպես հանքավայրի աշխպատակիցներն են  բնորոշում՝ թեև հակառակորդի ափի մեջ, սակայն, վախերը մի կողմ թողած աշխատում են։ Այդ մասին գրում է armradio.am-ը:

Սոթքի հանքավայրում ներկայում ընթանում են ստորգետնյա արդյունահանման վերականգնման և նախագծման գործընթացներ։ Այսպիսով կվերականգնվի խորհրդային տարիների փակ շահագործման մոտեցումը։ Այստեղ առաջին հերթին կաշխատեն այն աշխատակիցները, որոնք ազատվել են  պատերազմից հետո հանքավայրի տարածքների  կրճատման  պատճառով՝ «Ռադիոլուրին» տեղեկացնում է ընկերության մամուլի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։  Հանքավայրի կեսից ավելին այժմ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է, հանքը, սակայն, շարունակում է աշխատել բնականոն ընթացքով։

Բարձրանում ենք բաց հանքավայր։ «Ռադիոլուրի» լրատվական խմբին երկար բանակցելուց հետո են թույլատրում հասնել հանքավայր, թույլ է տրվում կադրեր անել բացառապես նախապես պայմանավորվածի եւ թույլատրելիի սահմաններում, քանի դեռ սահմանագծման, սահմանազատման շխատանքները այս հատվածներում չեն ավարտվել, ու խնդրահարույց հարցեր կան։  Հանքավայր բարձրանալն անվտանգ չէ․ հակառակորդից որոշ հատվածներում մետրեր են բաժանում։ Այս տարածքով ամեն օր աշխատանքի են գալիս հանքի աշխատակիցները։ Մեզ ուղեկցում է ռուսական  «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից շահագործվող հանքավայրի անվտանգության և բնապահպանության  բաժնի պետ  Գագիկ Ղազարյանը։

«Հիմա շեղվեցինք այն ճանապարհից, որը տանում էր Ստեփանակերտ։ Սա մեր կառուցած ճանապարհն է, որը տանում է հանք։ Մեր սեփական ճանապարհն է։ Սրանք էլ հին հանքի հետախուզական փորվածքներն են։  Ներկա պահին կոնսերվացված են, չեն գործում, առայժմ բաց հանքի հույսին ենք»։

 

Ըստ Գագիկ Ղազարյանի՝ ճանապարհի անվտանգությունը նորմալ է։ «Մեր զինվորականները հսկում են։ Ոչ մի արտառոց դեպք չի եղել»։

Հանք բարձրացող  ոլորաններից  արդեն նկատվում են  ադրբեջանական դրոշներն ու նրանց դիրքերը։ Մեզ ուղեկցող աշխատակիցը մատնացույց է անոււմ բարձունքում՝ հանքավայրից ոչ հեռու գտնվող գտնվող երկու խոշոր հողմակայաններն էլ, որոնք հայտնվել են երկու հակառակորդ պետությունների շփման գծին մոտիկ։ Դրանք շարունակում ենմնալ հայկական կողմի սեփականությունը, սակայն հսկայական ներդրումներ պահանջող այս հողմաղացները գործնականում շահագործել հնարավոր չէ։ Այժմ դրանց տակ ադրբեջանական զինված ուժերի՝ անվադողերով կառուցված կրակակետն է տեղակայված։ Թե ի՞նչ են տեղադրում, ի՞նչ նպատակով՝  անհայտ է՝ ասում է զրուցակիցս։

Մանարամասները՝ սկզբնաղբյուր կայքում: