«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանում կառուցվում է 4.8 կմ նոր կոյուղագիծ

02/08/2021

Նորագավիթ թաղամասում շինարարները նոր կոյուղագիծ են անցկացնում: Նշենք, որ առանձնատներով կառուցապատված այս հատվածում կոյուղի երբեք չի եղել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Կառուցվում է 1200 գծամետրանոց համակարգ՝ մինչև բնակիչների տները: Այն կսպասարկի 400 տուն»,-նշում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրով կկառուցի 4.8 կմ նոր կոյուղագիծ: Համայնքային բյուջեից այս նպատակին հատկացվել է 343 մլն դրամ: Աշխատանքների այս տարվա ծավալները մոտ 3.5 անգամ գերազանցում են նախորդ տարվանը:
Ծրագրում ներառված են Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների ամենախնդրահարույց հասցեները:
«Վերելակներից հետո սա առաջնային խնդիր է քաղաքի համար, որը սպառնում է բազմաբնակարան շենքերի պահպանմանն ու շահագործմանը: Ընտրվել են այն հասցեները, որոնք խիստ պահանջարկված են, որտեղ անհնարին էր կենսագործունեությունը»,-ընդգծում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Դավթաշեն 1-ին թաղամասում միշտ գարշահոտություն էր, կոյուղագծի խցանումներ, իսկ հիմա արդն 4 շենք և հարակից տնտեսվարողները կունենան ամբողջությամբ նոր կոյուղագիծ»,-նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:
Դավթաշենում սա միակ հասցեն չէ: Հին, մաշված ու քայքայված մետաղական խողովակները փոխարինվում են, հարյուրավոր բնակիչներ էլ՝ ազատվում գլխացավանքից:
«Մեկ ամսվա ընթացքում կունենանք շահագործման հանձնված կոյուղատար համարկարգեր»,-ասում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման խնդիրն օրակարգային է: Ստուգել են, հաշվել. եղած՝ շուրջ 1200 կմ-ոց բաշխիչ ցանցի մեծ մասը քայքայված է, մոտ120 կմ էլ անհրաժեշտ է կառուցել զրոյից՝ ի սկզբանե կոյուղի չունեցող թաղմասերում: