«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ԱՍԱԼԱ-ի կնքահոր` Գուրգեն Յանիկյանի, պատգամը հայ ժողովրդին

11/12/2020

Ձայնագրված է բանտում` ցմահ ազատազրկման խցում: Գուրգեն Յանիկյան Դեկտեմբերի 24, 1895, Էրզրում, Արևմտյան Հայաստան - Մարտի 27, 1984, ԱՄՆ) - հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս։Մեծ Եղեռնի ականատես։ Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։ 1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թագարանը և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ., 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհայտ կորած: 77 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխ-հյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։ Դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1981 թվականին, 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։ (ASALA) (Gurgen Yanikyan)