«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օլիմպիական խաղերի բելառուսցի մասնակցի շուրջ սկանդալ է ծագել

02/08/2021

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ընթացքում սկանդալ է առաջացել բելառուսցի թեթև աթլետուհի Քրիստինա Տիմանովսկայայի շուրջ: Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ 24-ամյա վազորդուհին Ինստագրամի իր էջում քննադատել էր Բելառուսի սպորտային ոլորտի պաշտոնյաներին, քանի որ առանց նախապես տեղեկացնելու իրեն ներառել էին փոխանցումավազքի այնպիսի տեսակում, որում նա մասնագիտացված չէ:

Այս գրառումից հետո Տիմանովսկայայի համար տոմս էին գնել և ստիպել, որ նա վերադառնա Բելառուս:

Վազորդուհին, սակայն, դիմել էր ոստիկանություն և օգնություն խնդրել Միջազգային Օլիմպիական կոմիտեից:

Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ Տիմանովսկայան այժմ ապահով ձեռքերում է:

Չեխիան նրան ապաստան է առաջարկել: