«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել «Բայրաքթարներով»

02/12/2021

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի միջոցով՝ մարտական ​​պատրաստության պլանին համապատասխան, գրում է Ինտերֆաքսը։

«Ուսումնական թռիչքների ընթացքում ԶՈՒ այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ՝ իրականացվել է օդային հետախուզություն, որոշվել և ճշգրիտ հարվածներով ոչնչացվել են պայմանական ցամաքային թիրախների կոորդինատները», - ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի օպերատորները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները։