ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին
18/07/2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վուդսթոքի Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:
«Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում, մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:
Միջոցառման շրջանակում կունենամ երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ», - գրել է նա: