«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքական մամուլը փորձում է նսեմացնել հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հեղինակությունը

05/12/2022

Թուրքական իշխանական մամուլը ընդդիմության տնտեսական ծրագրերը վարկաբեկելու նպատակով փորձում է նսեմացնել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի մասնագիտական վարկանիշը:

Բանն այն է, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի տնտեսության զարգացման վերաբերյալ իր ծրագրերում մեծ տեղ է հատկացրել նաև Աճեմօղլուին՝ նրան ընդգրկելով իր կողմից նեկայացված կադրերի մեջ:

Թուրքական իշխանական քարոզչամեքենան պոլսահայ աշխարհահռչակ տնտեսագետին և ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով առաջ է քաշում այն թեզը, որ ավելի վաղ Տարոն Աճեմօղլուին օգնության խնդրանքով դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն արդյունքում իբր Հայաստանի տնտեսությունն ավելի վատ վիճակում է հայտնվել:

Տեղեկացնենք, որ Տարոն Աճեմօղլուն 1986-ին ավարտել է Ստամբուլի Գալաթասարայի վարժարանը։ Այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։ Իսկ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստանում է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ էկոնոմետրիկայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում։ 1992-1993 թթ. այնտեղ դասավանդում է տնտեսագիտություն։

Աճեմօղլուն տեղ է զբաղեցնում ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում։

Իսկ IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը։ Համեմատության համար նշենք, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button