«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8 միլիոնը

15/06/2020

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները:

Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 8 007 804 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 435 855-ի, բուժվել է 4 134 874 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 2 162 228 դեպք, որից 117 858-ը՝ մահվան ելքով:

Վարակակիրների թվով առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 867 882 դեպք, 43 389-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 537 210 դեպք, 7091-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ 332 783 դեպք, 9523-ը՝ մահվան ելքով և Մեծ Բրիտանիան՝ 295 889 դեպք, 41 698-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:

Նյութը` Tert.am