«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մայիսի 28-ը միասնականության արդյունք էր, այսօր մեզ ոչ ոք չի փրկի, պետք է համախմբվել․ Աշոտ Ներսիսյան

28/05/2022

Newarmnenia-ի տաղավարում զրուցել ենք Զորավար Սեպուհ վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմական, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի հետ։ Մեր զրուցակին անդրադառնում է Առաջին Հանրապետության դերին ու նշանակությանը և մերօրյա մարտահրավերներին։ Ըստ Ներսիսյանի՝ 1918 թվականին մեր քաղաքական միտքը պատրաստ չէր անկախության։ «Այս մարդիկ մտածում էին՝ հռչակենք անկախ, մեր թշնամիներին կարող ենք հանել մեր դեմ։ Այդ անկախությունը մեր ժողովուրդն է կերտել, և մեր ժողովրդի հասցեին շատ վիրավորական է, երբ ասում են՝ թուրքերն են մեզ տվել անկախություն։ Թուրքերը չեն տվել, մենք ստիպել ենք, որ տվել են, դե հիմա թող մեզ տան Նախիջևանն ու Ղարաբաղը, ինչո՞ւ չեն տալիս, որովհետև չենք կարողանում ստիպել»,- նշում է պատմաբանը։

Աշոտ Ներսիսյանի խոսքով՝ այսօր Հայաստանը պետք է շտկի իր դիրքերը, հարևանների հետ գնա արժանապատիվ խաղաղության։ «Ոչ ոք էլ մեզ չի փրկի, մայիսի 28-ը մեր միասնականության արդյունք էր, այսօր մենք պատրաստ չենք պատերազմի, միասնական բռունցք պետք է դառնանք՝ մեր արտաքին դիրքերը շտելու համար, ոչ թե ներսից մեր ազգը պառակտենք։ Հայ քաղաքական միտքը պետք է միասնական գործի, նստի կլոր սեղանի շուրջը և հարց լուծի։ Մայիսի 28-ի խորհուրդը պետք է ճիշտ գնահատենք, այսօր անկախության գաղափարը ոտնահարվել է, և մենք ենք ոտնահարել»,- հավելեց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում․

00:00 Սկիզբ

00։31 Եթե Առաջին Հանրապետությունը չլիներ, խորհրդային և մեր օրերի Հայաստանները չէին լինի

08։24 Բաթումի պայմանագիրը խայտառակ պայմանագիր է, բայց դրանով Հայաստանը դարձավ անկախ

15։15 Առաջին Հանրապետությունը մենք ենք ստեղծել ու ստիպել, որ թուրքերն այն ընդունեն

16։50 Մեր քաղաքական միտքը պատրաստ չէր անկախության

18։46 Երրորդ Հանրապետությունը Գորբաչևովի վերակառուցման քաղաքականության արդյունք էր

22։36 Ինչո՞ւմ է Առաջին Հանրապետության ստեղծման և անկման խորհուրդը մերօրյա Հայաստանի համար

28։31 Ինչո՞ւ մայիսի 28-ի և 90-անների պատմական դասերը չքաղեցինք