ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս կավարտվի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների պայքարը
31/10/2025
Հայաստանում հոգևոր իշխանությունն ունի բացառիկ նշանակություն և դերակատարում։ Նրանք պետք է մտահոգվեն պետության առջև ծառացած հիմնախնդիրներով, սակայն չպետք է ուղիղ հայտ ներկայացնեն քաղաքական մրցապայքարի, քանի որ այդ դեպքում պետք է վայր դնեն հոգևոր կոչումները։ Հարկավոր է այս հակամարտությանը վերջ տալ, քանի որ այն լի է վտանգներով։ Չպետք է այս ամենի արդյունքում Հայ առաքելական եկեղեցին պառակտվի կամ շարունակվի եկեղեցու կողմից պետական իշխանությունների դեմ քաղաքական մրցապայքարը։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են պետական և հոգևոր իշխանության համակարտությունը։