«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, մեր հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է. Գևորգ Պապոյան
Երկաթգիծը նոր ասելիք է աշխարհին, այսինքն մենք աշխարհին ասում ենք, որ ցանկացած ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնելիս նոր ուղղություն կա, որը կարող եք օգտագործել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկին»:
«Ընդ որում, ա ասվում է նաեւ այն կոնտեքստում, երբ նախկինում գործող ուղղությունները օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով փակ են, կամ դրանց մի մասը այլեւս փակ է:
«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է: Նոր տրանսպորտային ուղի է, երբ չինական ապրանքը, այնուամենայնիվ, պետք է հայտնվի ֆրանսիական սուպերմարկետում ու ֆրանսիական ապրանքը պետք է հայտնվի չինական սուպերմարկետում: Մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք այլընտրանքային հեշտ ճանապարհ»,- ասաց նա՝ հավելելով, որ գրեթե բոլորը ողջունում են այս ծրագիրը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից կարծես դրական արձագանք չկա Խաղաղության խաչմերուկի» ծրագրի հարցում, Պապոյանն ասաց. «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի ու Ադրբեջանի հարց չէ. շատ երկրներ ողջունել են այս քայլը, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակում են քննարկումները։
«Մենք միշտ ուրախացել ենք, որ մեր սահմանները փակ են, նույնիսկ նարատիվներ են ՀՀ-ում տարածվել, որ եթե հանկարծ սահմանը բացվի, մեր վերջը կգա: Ճիշտ է, որ մենք ամրոցի մեջ փակ մնանք, բայց իրականում մենք ոչ մեկի առաջ սահման չենք փակել: Սահմանը այլ երկրներն են փակել, որպեսզի Հայաստանին տնտեսապես չեզոքացնեն, խնդիրներ ստեղծեն: Եկեք արձանագրենք, որ դա հաջողվել է: Մեր տնտեսությունը պատրաստ չէր այդ պատերազմին: Եթե լիներ բաց սահման, մեր տնտեսությունը 2 անգամ ուժեղ լիներ, կհաջողեր:
Մենք հիմա ասում ենք՝ մեր հարևանների հետ խնդիրներ չունենք, որևէ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք մեր հարաբերություններում նոր էջ սկսել, որի շրջանակում է բաց սահմանը, առևտուրը»,- նշեց նա։