ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է ձգձգվում խաղաղության պայմանագիրը
19/09/2024
Խաղաղության պայմանագիրը արհեստականորեն ձգձգվում է հենց Ադրբեջանի կողմից։ Բացի սա, նաև դրան խոչընդոտում են տարածաշրջանային և միջազգային գերտերությունները, որոնց համար այս պահին շահեկան չէ խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում։ Հայաստանը բանակցելիս պետք է հստակ պահանջ դնի Ադրբեջանի առաջ, որպեսզի նրանք լքեն ՀՀ-ին պատկանող օկուպացված սուվերեն տարածքները և հեռանան։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են խաղաղության պայմանագրի ձգձգման պատճառահետևանքային կապը: