«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հաջորդ տարեսկզբից մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր․ Էրդողանը՝ Հայաստանի մասին

16/12/2025

Ադրբեջանի հետ երկխոսություն վարելով՝ մենք միաժամանակ առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ այսօր 16-րդ դեսպանական համաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հաջորդ տարեսկզբից մենք այս ուղղությամբ կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր»,-հավելել է նա։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։