«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի հայ համայնքում անհանգիստ են ԱՄՆ-ի նախազգուշացումներից

31/01/2023

Շվեդիայում Ղուրանի այրումից հետո ԱՄՆ-ն թարմացրել է իր նախազգուաշցումները Թուրքիայում հնարավոր հրթիռային հարձակումների վերաբերյալ։ Դրան զուգահեռ օրակարգում է հայտնվել նաև հայ հասարակության շրջանում անվտանգային կանխարգելիչ միջոցառումների հարցը։ Աշխատանքներ են տարվում նաև այլ փոքրամասնությունների համայնքներում անվտանգության միջոցառումներն ավելացնելու ուղղությամբ:

ԱՄՆ-ի դեսպանատունը կրկին զգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին «հնարավոր ահաբեկչական հարձակումների» վերաբերյալ։

Հունվարի 30-ի հայտարարության մեջ ասվում է, որ «Եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական առաքելությունները որնք գտնվում են Ստամբուլում, հատկապես Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ և Իսթիքլալ շրջաններում, գտնվում են ռիսկային գոտում և կարող են ահաբեկիչների հիթրռային հարձակումների թիրախ դառնալ»:

Հայ համայնքում ևս որոշակի աշխատանքներ են տարվում հնարավոր վտանգները չեզոքացնելու առումով, ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը զբաղվում է այդ հարցով։

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button