«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցի գեներալը հայտնել է, որ իրենց բանակն ամբողջությամբ անցել է թուրքական մոդելի

29/09/2022

Ադրբեջանական բանակն ամբողջությամբ անցել է թուրքական մոդելի՝ ուսուցումը, ծրագրերը, սարքավորումները, կադրային կառուցվածքը, կառավարումն արդեն անցել են նոր ձևաչափի: Այս մասին հայտնել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի ղեկավար, գեներալ-մայոր Ֆիզուլի Սալախովը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ ռազմական ոլորտում փորձի փոխանակումը շարունակվում է նաև այսօր:

՛՛Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ նոր ծրագրերով ուսուցում է իրականացվում։ Մեր դասախոսներն ու զինծառայողները վերապատրաստվում են նաև Թուրքիայի ռազմական ուսումնարաններում՛՛,-ասել է Սալախովը: