«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ որոնողական աշխատանքները կմեկնարկեն վաղը. ԱԻՊԾ

25/10/2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների կամ մասունքների որոնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթ ելք չեն կատարել:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարաության արակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ որոնողական աշխատանքները կմեկնարկեն վաղը:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 17 հրթիռ, 2 ավիառումբ: