«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Համատեղ ջանքերի շնորհիվ հակահայկական պաստառը հեռացվել է․ Ամերիկայի հայկական համագումար

19/02/2021

Ամերիկայի հայկական համագումարի Թվիթերի միկրոբլոգում գրառում է հրապարակվել, որում նշվում է, որ Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց հեռացվել է հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը։

«Համատեղ ջանքերի շնորհիվ հակահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց:

Շնորհակալ ենք նրանց, որ կապ են հաստատել «Lamar» գովազդային գործակալության հետ»,- նշվում է Ամերիկայի հայկական համագումարի թվիթում: