«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իմ այցը Թուրքիա շատ հաջող եմ համարում. Էրդողանին հրավիրել եմ Հայաստան. Նիկոլ Փաշինյան

04/11/2025

Հայաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունի ինստիտուցիոնալ մշտական հաղորդակցություն, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա, ըստ նա, կարևորագույն նորություն է։

Փաշինյանն ասաց, թե հայ-թուրքական հարաբերություններն ուրիշ բան են, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն՝ ուրիշ։

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունն ուրիշ բան է, հայ-ադրբեջանական հարաբերությունն՝ ուրիշ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ուրիշ երկրներում հայ-ադրբեջանական հարաբերություններում շատ հաճախ ոչ մի պրոբլեմ չի եղել։

«Մարդիկ իրար հետ ապրել են, աշխատել են, երբեմն ընկերություն են արել, բայց Հայաստանի ու Ադրբեջանի թշնամական հարաբերությունների պայմաններում»,- ասաց նա։

 Վարչապետն ընդգծեց՝  Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա։

Նա ասաց, թե վերջին իր այցը Թուրքիա շատ հաջող է համարում։

«Այո՛, այդ այցի ընթացքում Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, հույս ունեմ՝ հրավերը կընդունվի»,- նշեց նա։