«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին

10/05/2021

Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, վանաձորցի Զորիկ Պողոսյանը ռեկորդ է սահմանել, և նրա անունը գրվել է «Դյուցազնագրքում»։ Մայիսի 8-ին Վանաձորի Զորավար Անդրանիկին նվիրված արձանի հարևանությամբ ու համաքաղաքացիների ներկայությամբ նա սկզբում 205 կգ կշռող ծանրաձողը նստած վիճակում պահեց 15 վայրկյան, ապա ծանրաձողն ուսերին ևս 3 անգամ կքանստեց` սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Այդ մասին գրում է armeniasputnik.am-ը:

Րոպեներ անց, չնայած մարզիկի հոգնածությանը, հանձնաժողովի որոշմամբ նա նույն վարժությունը կրկնեց արդեն 210 կգ ծանրաձողով։ Այս անգամ 3-ի փոխարեն նա կարողացավ ծանրաձողն ուսերին 5 անգամ կքանստել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: