«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելի ԱԳ նախարարը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին

29/07/2024

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախազգուշացրել է Իսրայել հնարավոր ներխուժման հետևանքների մասին:

«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում հարձակվել Իսրայելի վրա։ Թող նա հիշի, թե ինչ է այնտեղ (Իրաքում) տեղի ունեցել եւ ինչով է ամեն ինչ ավարտվել»,- գրել է Կացը սոցցանցում՝ իր հաղորդագրությունը նկարազարդելով Թուրքիայի գործող առաջնորդի եւ Իրաքի նախկին նախագահի ֆոտոկոլաժով։

Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես նախկինում արել է այլ երկրների և տարածքների հետ:

Գազայի հատվածում իսրայելական բանակի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են: Հուլիսի կեսերին Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ իր երկիրն այլևս չի համաձայնի ՆԱՏՕ-ի և Իսրայելի միջև համագործակցությանը, քանի դեռ պաղեստինյան տարածքներում կայուն խաղաղություն չի հաստատվել: