
Կայացել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի առաջին նիստը
25/09/2020
Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուի ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հարցազրույցի։
Այդ թեկնածուներն են՝
- Հովհաննես Թովմասյան.
- Հովհաննես Մովսիսյան.
- Արմեն Սարգսյան.
- Ռուդիկ Տեր-Գալստյան։
Հանձնաժողովի հաջորդ նիստի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում։