«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարդան Ղուկասյանի կալանքի մասին դատալսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին. հայտնի է՝ երբ կհրապարակվի որոշումը

21/10/2025

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի մասին դատական լսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին, որոշումը կհրապարակվի այսօր ժամը 09:45–ին։ Այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Երեկվանից Հակակոռուպցիոն դատարանը քննում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը։

Նշենք, որ երեկ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված Հակակոռուպցիոն դատարանի բակում։ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդություննը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։