
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ
27/01/2023
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակման հետ։
Ելույթ ունենալով Կոնգրեսում՝ Շերմանը հորդորեց իր գործընկերներին և վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ՝ որպես իր գործողությունների իրական հետևանքներ։
«Կոնգրեսը չի կարող լռել, քանի որ Ադրբեջանը փորձում է սովամահ անել և սառեցնել արցախցի 120.000 հայերի»,- ասել է Շերմանը