«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում սեպ խփելու փորձերը դատապարտված են ձախողման. Զախարովա

14/02/2025

AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված «հաջողություն բռնելու» և Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում սեպ խփելու փորձերը դատապարտված են ձախողման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն: 

Նա, մասնավորապես, ասել է. «Շատերը ցանկանում են ինչ-որ հաջողություն բռնել դրանում, բայց հաջողություն չի լինի, քանի որ ժողովուրդների միջև սեպ խրելու փորձերը, երկրների միջև, որոնք ունեն այնպիսի ընդհանուր պատմություն, պատասխանատվության այնպիսի գոտի, այդ թվում՝ տարածաշրջանային և զարգացման նման հեռանկարներ, դատապարտված են ձախողման։ Մոսկվան պատրաստ է կառուցողական կերպով լուծել նման խնդրահարույց հարցերը Բաքվի հետ հարաբերություններում»: