«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ԱՆԿՈՒՄՆ ՈՒՂԻՂ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՉԷ ԱՅԼՈՑ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՎԵՐԵԼՔԻՆ. Աշոտ Ներսիսյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

10/07/2020

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ շատ անակնկալ ձևով. նախ վերցրեց գործադիր իշխանությունը, որը նշանակում է իշխանությանը տիրեց մասնակիորեն, ապա օրենսդիր իշխանությունը, որվհետև այնտեղ դեռ գործող նախկին գործադիրի ստեղծած մեծամասնությունը գտնվում էր վախվորած վիճակում և հայտնվել էր այն իսկ սահմանադրությամբ գործադիրը ղեկավարող նոր անձի իշխանության տակ, որի հեղինակը հենց ինքն էր: Այս դեպքում, հետաքրքիր է, թե ինչու° են այսքան ծանրորեն տարվում սահմանադրական նոր փոփոխությունները մասնավորապես Հրայր Թովմասյանի և նրան հարող ուժերի կողմից: Կարծես թե շատ ենք տարվում ժողովրդավարության պատրանքներով, ՀՀ –ն համարում ենք նրա բաստիոնը և մտածում ենք, որ նոր իշխանավորները պետք է հանդուրժեն Սահմանադրական դատարան՝ նախկին իշխանավորների նշանակած նախագահով: Երբեք չենք հանդիսացել որևէ քաղաքական ուժի միայն դրվատողը կամ քննադատը, այլ եթե վերլուծություններ ենք գրել, ապա հնարավորինս անաչառության սկզբունքով: Նույնը վերաբերում է ներկայիս իշխանություններին: Բայց մի°թե կարելի է քաղաքական ռոմանտիզմով տառապել այն աստիճան, որ անտեսվի այս պարզ ճշմարտությունը: Անձամբ մեզ համար այդ կառույցը կամ եղած կամ չեղած, որովհետև միշտ էլ հնազանդորեն ի կատար է ածել այն իշխող ուժի ցանկությունները, որոնք, օրինակ, իրականում պարտվել են ընտրություններում, բայց ցանկացել են, որ հաղթած ընդդիմադիր կողմի փաստարկները մերժվեն: Այս առումով շատ չենք ուզում խորանալ: Հասկացողի համար պարզ է, թե ինչ ենք ականարկում: Պարզապես ցանկանում ենք հավելել, որ ինչպես նախորդ իշխանությունները, այնպես էլ ներկայիս, պետք է ամեն տեղ ունենան յուրայիններին, որը չպետք է զարմացնի: Այսօր այնպիսի իրավիճակ է, որ ամեն օր հնչում են կարգախոսներ իշխող ուժի դեմ և քաղաքական կանխատեսումների առատահոսքը, Նիկոլ Փաշինյանի առաջիկա օրերին հեռանալու մասին, բարակում է օր օրի և երբեք չի բխում ռեալ իրավիճակից: Նրա հակառակորդներն ամեն օր բարձրաձայնում են կորոնավիրուսի դեմ պայքարի  սխալ մեթոդաբանության մասին, բայց իրենք իսկ  երբեմն չեն հետևում այն կանոններին, որոնք մատնանշում է իշխանությունը: Իրականանում է դեռևս մարտի վերջերին կատարած մեր այն կանխատեսումը, որ քաղաքականացվում է այդ վիրուսի առկայությունը, որն ավելի վտանգավոր է բուն վիրուսից: Փաշինյանն անսխալական չէ, ինչպես չեն եղել նախկինները, ռոմանտիկ է կամ անփորձ, չունի ներքին կամ արտաքին քաղաքականության վերաբերյալ մշակած հստակ ռազմավարություն և մարտավարություն, նրա համար դժվար է կողմնորոշվել տարաբնույթ քաղաքական ուժերի առկայության պայմաններում, որոնք ամեն օր մատուցում են իրենց «հանճարեղ» ծրագրերը՝ ավելի շատ ինքնադրսևորման մարմաջով պայմանավորված, քան թե դրանց իրականանալու հավատով: Հետաքրքիր է, օրինակ,  թե հավատո°ւմ է Միքայել Մինասյանն արդյոք, որ իրոք կարող է տապալել Փաշինյանին՝ իր խոհանոցից հնչեցրած ելույթներով: Դժվար: Փաշինյանն իրոք ունի սխալներ, նրա վարկանիշն արտաքին և ներքին ուժերի գրոհի պայմաններում արդեն նախկինը չէ, բայց արդյոք դա նշանակո°ւմ է, որ այդ վարկանիշի անկումն ուղիղ համեմատական է այլ քաղաքական ուժերի վարկանիշի վերելքին: Ամենևին ոչ: Տարրական ճշմարտությունը պահանջում է շեշտել, որ Հայաստանում չկա այն ուժը, որն ունի ավելի բարձր վարկանիշ և բոլոր հիմքերը՝  վերցնելու իշխանությունը՝ ժողովրդական շարժման ալիքի վրա: Անշուշտ, մենք չենք առարկում, որ ունենք անձինք, որոնք իրենց պատրաստվածությամբ կարող են լուծել պետական կարևորագույն խնդիրներ,  ազգային անվտանգությանն առնչվող հարցեր, բայց նրանք դեռևս չեն վայելում այն սերն ու համակրանքը, որը կցանկանար տեսնել ժողովուրդը: Այստեղ կուզենայինք մատնանշել նաև, որ "ժողովուրդ" բառը հաճախ է շահարկվում՝ կապված որևէ ուժի իշխանության գալու կամ հեռանալու հնարավորության  հետ: Բայց "ժողովուրդ" եզրույթը շատ բարդ է. այն ներառում է  սոցիալական տարբեր շերտեր՝ մտավորականներ, բանվորներ, գյուղացիներ, աշխատազուրկներ և այլն: Սրանցից ավելի ակտիվ աշխատանք չունեցող շերտն է, որը կարող է ներառել հիշված շերտերի յուրաքանչյուրի ներկայացուցիչներին միաժամանակ: Սա է հիմնական քաղաքական հենարանը, իշխանության համար կռիվ տվողը և այն հանրույթը, որ իշխանություն ունենալով՝ դրական շրջադարձի է բերել իր սոցիալական վիճակին: Մյուս բոլոր դեպքերում ժողովրդին մի բան է հետաքրքրում՝ աշխատանք և հաց: Աշխատազուրկ խավն է հաճախ դառնում հեղափոխությունների շարժիչ ուժը, որին բաժանվում է փողը և հացը: Դժվար է այս ամենի հակառակն ապացուցելը: Նման փորձ անողներն  իրենցից անկախ առաջնորդվում են վերոնշյալ սկզբունքներով: Այս ամենից ելնելով էլ  ցանկանում ենք մատնանշել`

Նիկոլ Փաշինյանին արդարացի կամ տարբեր դրդապատճառներով/արտաքին և ներքին/ քննադատողները ամենևին չեն կարող հասնել նրա պաշտոնանկությանը: Եթե, օրինակ, հանրահավաքներ գումարեն, հաստատ դրանք ստվարաթիվ չեն լինի:

Հանրապետական կուսակցությունն այլևս երբեք չի կարող հավակնել իշխանության, որովհետև նրա համեմատաբար ավագ և տարիքով շերտը հեռացել է քաղաքականությունից, իսկ շատ երիտասարդներ, որոնց խելքն ու կարողությունը չենք վիճարկում, չունեն այդ կուսակցությունը` նախկին դիրքերի վրա բերելու հնարավորություն, որովհետև նրա ուժեղ լինելու գաղտնիքը իշխանության մեջ էր և իրենց առաջնորդի՝ հայ օլիգարխների կողմից ֆինանսական ներդրումներ ունենալու պարտադրանքի:

Հ. Յ. Դաշնակցությունը, որի 19 – րդ դարի վերջի և 20 – րդ դարասկզբի մի շարք գործիչների կամքին ու խելքին ենք պարտական Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման համար և, որի իրավահաջորդն է ներկայիս հանրապետությունը, չի կարող հանդիսանալ այն ուժը, որի հետևից կգնա ժողովուրդը: Այս կուսակցույթունն ուժեղ է իր համահայկական լինելով, իր արտերկրյա կառույցներով, բայց համագործակցել է  ուժերի հետ, որոնք անցյալում են և, որոնց չի ընդունում հանրությունը: Վաղուց այն կարծիքին ենք եղել, որ այս կուսակցությունը պետք է գործեր ինքնուրույն` առանց ձգտելու իշխանության` ելնելով իր մեծերի յուրօրինակ քաղաքական մտքի ըմբռնումներից: Բայց ցավոք, այդպես չի: Անշուշտ, չենք ժխտում, որ նրա շարքերում կան կարող ուժեր, բայց նրանց իշխանության գալու խնդիրը եթե նախկինում դյուրին խնդիր չէր, ապա հիմա անհնար է:

ԲՀ կուսակցությունը, եթե որոշակի շերտերի մեջ ունի հմայք, դա պայմանավորված է Գ. Ծառուկյանի ֆենոմենով: Այն հզոր է այնքան, որքան հզոր է Ծառուկյանը: Բայց նրան ոչ մեկը իշխանություն չի տա, չնայած որ Ծառուկյանը ո՛չ քաղաքական և ո՛չ էլ գողական կատեգորիաների մեջ տեղավորվող լեքսիկոնով «քֆուր» դրեց: Այս կուսակցության հետևից կգնան նրանք, ովքեր նյութական ակնկալիքներ են ունեցել և ունեն:  Այս ուժի իշխանությունը չի հանդուրժի ցանկացած ընդդիմադիր այլ իշխանական ուժ ևս:

Ա. Վանեցյանի նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությունն ինչքան էլ ակտիվանա, միևնույն է պատրաստ չէ վերցնելու իշխանությունը, քանի որ չունի այն համակրանքը, որ պահանջվում է քաղաքական ուժի համար: Դրանում մեծ նշանակություն ունեն իր ոչ հեռավոր անցյալի գործողությունները, որոնք բխում էին վարչապետի ցանկություններից:

Ոմանք կարող են հակադրվել, թե այս բոլոր ուժերը կմիանան: Նրանց մեր պատասխանը մեկն է` միավորվեք, ինչի° եք սպասում: Մի°թե դա այդքան տևական գործընթաց է:  Ե°րբ եք միակամ մինչև վերջ գնալու:
Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ –ին, ապա դա մի կառույց է, որի մասին շրջանառվող լուրերը Փաշինյանի հետ կապի առումով, ինձ միշտ թերահավատ են հնչում: Նրա ղեկավար առաջին նախագահը չի դնում իշխանության հարց, քանի որ  իրադարձությունները լրջորեն ծանրութեթև անող լինելով՝ չի տեսնում դրա հնարավորությունը: Խիստ կասկածելի է նաև Ռ. Քոչարյանի շուրջ ուժերի կոնսոլիդացիան:
Կարծես թե շատ հոռետեսական արտահայտվեցինք վարչապետի ոխերիմ հակառակորդների համար: Բայց ինչքա°ն կարելի է սեթևեթել և չտեսնել ռեալը, այն է՝ վարչապետի վարկանիշի անկումով չի բարձրանում մեկ այլ ուժի հեղինակությունը: Ուրեմն պետք է հանդուրժնեք Ն. Փաշինյանի իշխանությունը՝ իր թերություններով հանդերձ, գնանք ազգային համերաշխության ճանապարհով, որով միայն կփրկենք մեր պետականությունն ու փոքրիկ հայրենիքը: Եվ սրա առաջին երաշախվորը պետք է լինի հենց Փաշինյանը: Ինչպես սիրում ենք նշել՝  «Տիզբոնից» կամ «Հռոմից» փրկություն սպասելը կասկածելի է: